Թուրքիայում հայերի ու առհասարակ բոլոր քրիստոնյաների մոտ խնդիրներ են առաջանում ոչ միայն կենդանության օրոք, այլեւ մահից հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ օգոստոսի 5-ին հայտնել է «Արեւմտա-հայկական ազգային կոնգրես» կազմակերպության մասնակից, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը։

Ախոյանը պարզաբանել է, որ Թուրքիայում սկսվել է դատավարություն Մուշ քաղաքում հին հայկական գերեզմանի ճակատագրի վերաբերյալ, որտեղ թաղված է հայ ժողովրդի ազգային հերոս, ֆիդայի Գեւորգ Չավուշը։

«Չկան մեխանիզմներ, որոնք կկարգավորեին գերեզմանոցը հայկական կողմին փոխանցելը։ Գլխավոր խնդիրն այն է, որ մարդկանց, նույնիսկ մահից հետո, անհնար է հողին հանձնել, քանի որ եթե հանգուցյալը հայ է կամ պարզապես քրիստոնյա, նրա ազգականներին տեղ չեն հատկացնում մահմեդական գերեզմանոցում՝ հանգուցյալին թաղելու համար»,- նշեց «Վերադարձ» հիմնադրամի նախագահը։