Թուրքական Էգլիմեթ բնակավայրում ու Դիլկայա գյուղում ամբողջովին ոչնչացվել է հին հայկական գերեզմանոցը, ու դրա տեղում զուգարաններ են կառուցել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, օգոստոսի 5-ին ասել է «Արեւմտա- հայկական ազգային կոնգրես» կազմակերպության մասնակից, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը։

Ախոյանը նշել է, որ զուգարաններ կառուցելու ժամանակ դրանց կողքին հնարավոր էր տեսնել հանգուցյալների ոսկորները, որոնք հողից էին հանվել։

«Ու որպեսզի շինարարական աշխատանքները, ինչ-որ պատճառներով չդադարեցվեն, դրանք շատ կարճ ժամանակում են ավարտել»,- պարզաբանել է «Վերադարձ» հիմնադրամի նախագահը։

Նրա խոսքով այս հարցի մասին բարձրաձայնել էին տեղի քուրդ քաղաքական գործչի կողմնակիցները։

«Նրանք, տեղական մամուլի միջոցով ակտիվ, եթե չասենք համարձակ քննադատության են ենթարկել գործող թուրքական իշխանություններին՝ նրանց մեղադրելով ցինիզմի մեջ։ Հնարավոր է դա արվել է սեփական քաղաքական դիվիդենտները բարձրացնելու նպատակով»,- նշել է Ախոյանը։