Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 10-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Համապատասխան ճանապարհային նշաններով եւ գծանշումներով երթեւեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթեւեկության առավելություն կունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա ճանապարհահատվածներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: