Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոտգորիցայի կենտրոնում՝ Քրիստոսի Հարության տաճարի մերձակայքում հզոր պայթուցիկ սարք է գործարկվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RTCG պետական հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է գիշերը ժամը 3-ի սահմաններում, երկրի գլխավոր ուղղափառ տաճարի հարեւանությամբ գտնվող գրասենյակային շենքում:

Զոհեր չկան, սակայն վնասվել են նաեւ հարեւան շենքերը, մի քանի ավտոմեքենա: Պայթյունը լսվել է քաղաքի բոլոր հատվածներում՝ վախեցնելով հատկապես հարակից թաղամասերի բնակիչներին: Դեպքի վայրում իրավապահներ են աշխատում: