Ստվերի դեմ պայքարի եւ հարկային կարգապահության արդյունավետության բարձրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի շարունակական միջոցառումների ու վերլուծությունների արդյունքում վեր են հանվում ռիսկային տնտեսվարողների տվյալները եւ ի հայտ եկած ռիսկերի հիման վրա իրականացվում են թիրախային հսկողական միջոցառումներ: Մասնավորապես, օրերս Արմավիրում բացահայտվել են բիզնեսի տրոհման եւ այդ կերպ շրջանառության հարկի դաշտում քողարկվելու մի շարք դեպքեր: Պարզվել է, որ իրացման շրջանառության շղթայի մասնատման եւ վարձու աշխատողներին սահմանված կարգով չձեւակերպելու միջոցով որոշ հարկ վճարողներ թերհայտարարագրել են պետական բյուջե վճարման ենթակա հարկի զգալի գումարներ: Գործելով որպես առանձին հարկ վճարող, յուրաքանչուրն իր հերթին, գրեթե տասնապատիկ թերհայտարարագրել է փաստացի իրացման ծավալները: Ընդհանուր առմամբ, մեկ անձի կողմից ղեկավարվող` հարկ վճարողների խմբում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպման ենթակա չգրանցված 40-ից ավելի վարձու աշխատող:
Դեպքի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են:




























