Չորս մարդ է զոհվել Իտալիայի հարավում ավազակային փոխհրաձգության հետեւանքով։ Զոհվածներից երկուսը ագարակատերեր են, ովքեր պատահաբար փոխհրաձգության ականատեսն են դարձել, հայտնում է Reuters-ը։
Սան Մարկո գյուղի մոտ երկաթգծային ուղիների մոտակայքում սպանվածներից մեկը տեղական քրեական պարագլուխ Մարիո Լուչիոնատ Ռոմիտոն է, մյուսը՝ նրա աներձագը՝ Մաթթեո դե Պալման։ Երկուսն էլ մեքենաների մեջ էին գտնվում, երբ նրանց վրա կրակ են բացել։ Դրանից հետո հանցագործները սպանել են ագարակատերերին, ովքեր մոտակայքում էին գտնվում։




























