«Ֆրանկլին» փոթորիկը հինգշաբթի առավոտյան հասել է Մեքսիկայի արեւելյան Վերակրուս նահանգի տարածք: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի փոթորիկների մասի զգուշացման ազգային կենտրոնը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ քամու արագությունը հասնում է 137 կմ/ժ-ի:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նահանգի իշխանությունները դադարեցրել դասերը բոլոր դպրոցներում: Օդերեւութաբանները ենթադրում են, որ Մեքսիկական ծոցի հարավային հատվածով անցնելիս փոթորիկը կշարունակի թափ հավաքել: