Կնվազեցնեն Հայաստանի գործարարներին ապրանքանիշեր տալու ժամկետները՝6 ամսից հասցնելով 4-ի։ Այս մասին որոշումը կայացվել է օգոստոսի 10-ին կառավարության նիստում։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ նոր կարգն արտացոլում է ավելի վաղ ընդունված օրենսդրական փոփոխությունները։

«Չորս ամիսը՝ մտավոր սեփականության փորձաքննության եւ այլ գործընթացների համար, շատ կարճ ժամկետ է։ Աշխարհում նման բան պարզապես չկա։ Բացի այդ՝ դիմումը կարելի է ներկայացնել նաեւ էլեկտրոնային տարբերակով, ինչը զգալիորեն դյուրացնում է գործը»,- հավելեց նախարարը։