Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական զբոսայգին ձեռք է բերել նոր կարուսելներ ու ատրակցիոններ։ Երեխաներն այժմ կարող են մասնակցել ավտովազքին, նավակ-կենդանիներով նավարկել արհեստական լճում, թռչկոտել բատուտի վրա եւ այլն։ Վերստին սալիկապատվել են այգու ճանապարհները։
Ստեփանակերտի քաղաքային զբոսայգին 40 տարեկան է, եւ այս ողջ ընթացքում այն գործնականում առաջին անգամ է այդքան հիմնավոր վերանորոգվում ու համալրվում ժամանակակից ատրակցիոններով ու կարուսելներով։ Այգու վերանորոգումն ու վերասարքավորումը իրականացվել է մասնավոր ներդրումների հաշվին։



























