Չինաստանի հյուսիսում՝ Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում, պտտահողմի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ ու տուժել ավելի քան 50-ը, հայտնում է «Սինհուան»։

Նշում են, որ պտտահողմը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16։00-ին Չիֆեն օկրուգում։

Տարերքը զգալի վնաս է հասցրել մի քանի ավանների, փլվել են մի քանի մասնավոր տներ։