Կանադացի կին տիեզերագնաց Ջուլի Փայեթեն կատարել է իր խոստումը եւ տիեզերքում իր արած լուսանկարներն ու մի նամակ է ուղարկել Թուրքիայի վարչապետի տիկնոջը՝ Էմինե Էրդողանին, ում հետ հանդիպել էր նախորդ տարի Տորոնտոյում կայացած G-20-ի գագաթնաժողովի ժամանակ։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ կանադացի առաջին կին տիեզերագնացի նամակն ու տիեզերքում արած լուսանկարները ուղարկվել են Էմինե Էրդողանին Թուրքիայում Կանադայի դեսպանատան միջոցով։
Կանադացի տիեզերագնացը նամակում նշել է, թե ինքը կատարել է խոստումը եւ երկրից 320 կմ հեռավորությունից լուսանկարել Ստամբուլը: Նկարը շատ գեղեցիկ է ստացվել։





























