ՀԱՀ-ում նկատել են վարդագույն ալբինոս փղիկ, հայտնում է UPI-ն։

Կադրերում, որոնք նկարահանվել են Կրյուգեր ազգային արգելոցում, արտասովոր գույնի փղիկը զվարճանում է ջրի մեջ՝ այլ փղերի հետ միասին։

Աֆրիկյան ալբինոս փղերը շատ հազվադեպ են հանդիպում։ Բացի դրանից՝հաճախ նրանց մորթին կեղտով է ծածկված, որը նրանց պաշտպանում է արեւի ճառագայթներից։ Դրա պատճառով ալբինոսներին նկատելը դժվար է։ Նրանց ընդամենը 5 անգամ է հաջողվել լուսանկարել, եւ սա առաջին տեսագրությունն է։

«Կարեւոր է, որ վարդագույն փղիկը հոգատարության ու սիրո պակաս չունի, ,- գրում է տեսագրության հեղինակը,- Փղերի հղիությունը 22 շաբաթ է տեւում, դրա համար էլ յուրաքանչյուր փղիկ մեծ ներդրում է հոտի համար, անկախ նրանից, թե ինչ տեսք ունի»։