Թեթեւ շարժիչային ինքնաթիռը կործանվել է Նարա պրեֆեկուրայի լեռնային շրջանում։ Երկու մարդ է զոհվել, փոխանցում է «Սինհուա»-ն։

Հակահրդեհային ծառայությունը ինքնաթիռի բեկորների մերձակայքում տղամարդու ու կնոջ մարմին է հայտնաբերել, որոնք ամենայն հավանականությամբ, օդանավում են գտնվել։

Ճապոնիայի պետական հողերի ու տրանսպորտի նախարարության տվյալներով՝ կործանվելէ թեթեւշարժիչային ինքնաթիռը, որն օդ է բարձրացել Օսակա պրեֆեկտուրայի Յաո օդանավակայանից, ավելի ուշ նրա հետ կապն ընդհատվել է։