Օգոստոսի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1997 թ. ծնված Սամսոն Թ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հետախուզվում էր ՀՀ  Քրեական օրենսգրքի 360 հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը:

Ոստիկանությունից չեն մանրամասնում, երբ է տեղի ունեցել դեպքը, ինչ վիրավորանքի մասին է խոսքը: