Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գերեզմանատանը «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան թեքվել է, կա կողաշրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ուղղել են «ԶԻԼ 130» մակնիշի 91 UD 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ե. Գ.):