Ավտոմեքենայի վարորդը, որը նախօրեին երեկոյան սրճարանում էր մխրճվել, միջադեպից առաջ զգալի քանակությամբ դեղորայք է ընդունել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով France Press-ը։
Այս մասին տղամարդն ինքն է հայտնել իրավապահներին, երբ արդեն կալանքի տակ էր։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան՝ Սեն Սոր շրջանի Սեբա եւ Մարնա համայնքում։ Արծաթագույն BMW ավտոմեքենան գրեթե ամբողջությամբ մխրճվել է պիցցերայի մեջ։ Նշվում է, որ 13 մարդ է տուժել, որոնցից 5-ը ծանր վիրավորվել են։ Միջադեպից առաջ նա ինքնասպանության փորձեր է ձեռնարկել։



























