Երկուշաբթի երեկոյան թանգարանները, որոնցում պահվում են Վան Գոգի «Արեւածաղիկներ»-ը, Facebook Live-ի ուղիղ եթերում են եղել՝ պատմելով նկարչի ու նրա հայտնի շարքի մասին, փոխանցում է Gazeta-ն:
Ակցիային մասնակցել են Ամստերդամում Վան Գոգի թանգարանը, Լոնդոնի Ազգային պատկերասրահը, Ֆիլադելֆիայի գեղարվեստի թանգարանը, Մյունխենում Նոր Պինակոտեկան եւ Տոկիոյում «Սեյջի» արվեստի թանգարանը։
«Արեւածաղիկներ» շարքը ստեղծվել է 1888-1889 թվականներին, Արլում։ Նկարները երբեք միասին՝ մեկ ցուցահանդեսի շրջանակում, չեն ցուցադրվել։
Վեցերորդ նկարը մասնավոր հավաքածուում է, վերջին անգամ այն ցուցադրվել է 1948 թվականին։ Յոթերորդը ոչնչացվել է Երկրորդ համաշխարհաին պատերազմի ավարտին, Ճապոնիայում՝ ամերիկացիների ռմբակոծության հետեւանքով։



























