Կոտայքի մարզում, օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:30-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13 կմ հատվածում 21-ամյա Յուրի Ս.-ն իր վարած Opel մակնիշի 34 FO 697 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 59-ամյա Գագիկ Բ.-ի վարած Peugeot մակնիշի 17 OU 727 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինը հայտնվել է հանդիպակաց երթեւեկելի գոտում եւ բախվել պատին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Peugeot-ի վարորդ Գագիկ Բ-ն տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության զննության եւ պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում:



























