Հռոմի հեղինակավոր Պարիոլի շրջանում աղբարկղում կանացի ոտքեր են գտել։ Սարսափելի գտածոյի մասին հայտնել է աղջիկը, որը ոտքերը նկատել է երեկոյան աղբը թափելիս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իտալիայի իրավապահ մարմինների աշխատակիցները անհապաղ դեպքի վայր են ժամանել եւ ստուգումներ սկսել։

Ոտքերը կարող են այնտեղ նետված լինել դեռ օգոստոսի 16-ի գիշերը։ Նշվում է, որ զոհի մարմնից ոտքերը կտրվել են կացնի միջոցով։

Տվյալ պահին չի հաջողվել հայտնաբերել մարմնի մյուս մասը, ինչպես նաեւ պարզել կնոջ ինքնությունը։