Չինաստանի Լյաոնին նահանգում քիմիական գործարանում պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CCTV-ն։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, Դալյան քաղաքի քիմիական գործարաններից մեկում։

Դեպքի վայր են ժամանել հրշեջները։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։