Թուրքիայի Ադանայի Սեյհանի շրջանում ոստիկանները ահազանգի հիման վրա պատմական մեծ արժեք ներկայացնող սրբապատկեր են բռնագրավել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ադանայի ոստիկանությունը ահազանգի հիման վրա իրակականացրած ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ Սեյհանի շրջանի տներից մեկում պատմական արժեք ներկայացնող, 1000 տարվա հնություն ունեցող սրբապատկեր է վաճառվում 3 մլն եվրոյով։
Գործողություն սկսած ոստիկանները նշված տնից հայտնաբերել են 1,4 մետր երկարությամբ եւ 80 սմ լայնությամբ Քրիստոսի պատկերով սրբապատկեր։ Հնագետները դժվարացել են նշել հայտնաբերված սրբապատկերի գինը՝ շեշտելով, որ այն խիստ թանկարժեք սրբապատկեր է։
Սրբապատկերը վաճառելու կասկածանքով ձերբակալվածը պնդել է, թե այն իր ավագ եղբորից է մնացել իրեն։


























