Twitter-ում @ashleenn_ օգտատերը կարճ հոլովակ է հրապարակել, որում գերմանական հովվաշունը սուպերմարկետում սայլակ է քշում:
Թվիթն անմիջապես վարակիչ է դարձել. այն ունեցել է ավելի քան 287 հազար ռեթվիթ եւ կես միլիոնից ավելի լայք է ստացել, հայտնում է Lenta.ru-ն:
Հոլովակում շունը առջեւի թաթերը դրել է սայլակի բռնակին եւ դուրս գցած լեզվով զբոսնել խանութում: Մեկնաբանություններում օգտատերերը գորովանքով են գրել այն մասին, որ շունն օգնում է իր տիրոջը գնումներ կատարելիս:
Ոմանք նշել են, որ մանկության տարիներին նույն զգացումներն են ունեցել, ինչ եւ շունը, երբ ծնողներն իրենց թույլ են տվել սայլակը քշել:




























