Օգոստոսի 23-ին, ժամը 15:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ձորափի 26 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատականող երկհարականի բարձրավոլտ ենթակայանի տանիքում (մոտ 100 քմ):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: