Ֆրանսիական Clarins ապրանքանիշը տղամարդկանց մաշկի խնամքի ինովացիոն միջոցներ է ներկայացրել, փոխանցում է Lenta-ն: 

Հավաքածուն ընդգրկում է Defatigant Yeux& շիճուկ եւ վերականգնող Gel Revitalisant գել: Ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով՝ տոնուսավորող հատուկ բանաձեւը կօգնի վերացնել ծերանալու առաջին նշանները: Միջոցներն ապահովում են անհրաժեշտ էներգիայի մատակարարումը մաշկին եւ մաշկի համար յուրատեսակ «էներգետիկ» են դառնում: Շիճուկը խոնավեցնում է մաշկը եւ նվազեցնում աչքերի տակի այտուցները:

Clarins ընկերությունը հիմնադրվել է 1954 թվականին, նրա կենտրոնակայանը գտնվում է Նեյի սյուր Սենայում: