«Գյուղատնտեսության նախարարի աթո­ռը զբաղեցնող Իգնատի Առաքելյանը զբաղվում է ոչ միայն հանրապետության գյուղատնտեսական հարցերով, այլեւ խաղողագործությամբ: «Ժողովուրդ»-ը տեղե­կացավ, որ գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի եւ ընկույզի այգիներ ունի:

Այս առիթով «Ժողովուրդ»-ին գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը փոխանցեց, որ Իգնատի Առաքելյանի ընտանիքն այն ձեռք է բերել մինչեւ նրա նախարար նշանակվելը: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս Հայաստանի թիվ մեկ գյուղատնտեսը չի հայտարարագրել իր այգիները: Նրա պաշտոնական հայտարարագրում նշ­ված է, որ ունի երկու բնակարան, մեկ ան­հատական բնակելի տուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում