Թաիլանդի գերագույն դատարանը նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին ձերբակալելու թույլտվություն կտա՝ գործի շուրջ վճռի հրապարակմանը չներկայանալու համար։ Այս մասին հաղորդում է The Nation հետուստաալիքը։ Վճիռը կհրապարակվի սետեմբերի 27-ին։ 

Յինգլակ Չինավաթը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2011-2014 թվականներին: Նրան մեղադրում են անփութության մեջ՝ բրինձ գնելու պետական ծրագիրն իրագործելիս։

Տիկին Չինավաթի փաստաբանները, իրենց պաշտպանյալի հիվանդության հետ կապված, միջնորդել են փոխել վճռի հրապարակման օրը։ Ձերբակալության թույլտվությունը կարող է անվավեր համարվել, եթե պաշտպանությունը որպես ապացույց բժշկի տեղեկանք ներկայացնի։