Լոնդոնում դանակով զինված անհայտ անձը 2 ոստիկանի վրա է հարձակվել Բուքինգեմյան պալատի մոտ: Այս մասին նշված է Սքոթլանդ Յարդի մամուլի հաղորդագրության մեջ:

Տղամարդն իրավապահների վրա է հարձակվել, երբ նրանք փորձել են նրան ձերբակալել: 2 սպա աննշան վնասվածքներ են ստացել, նրանց տեղում բժշկական օգնություն են ցույց տվել, հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել:

Ներկայումս թագավորական նստավայրի մոտ մեծ թվով ոստիկանական մեքենաներ կան, հայտնում է AP-ն: