«Խոսրովի անտառ»պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքներն այսօր վաղ առավոտից վերսկսվել են: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 26-ին, 08:03-ին վերսկսվել են հետհանգեցման աշխատանքները: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 77 փրկարար:

Օգոստոսի 25-ին մարվել է հրդեհի 3 բաց եւ 75 ծխացող օջախ: տՏղում հերթապահություն է իրականացրել 49 փրկարար:

Իսկ օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 եւ ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից:

Հետախուզության է ենթարկվել 600 հա մակերեսով տարածք, որտեղ հայտնաբերվել է 86 ծխացող օջախ, որը նախորդ օրվա համեմատ գրեթե կրկնակի քիչ է: Բոլոր օջախները մարվել են:

Հետմարման աշխատանքների ընթացքում եւս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված:

Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան հետմարման աշխատանքները վերսկսվել են: Արգելոցում ծխացող օջախների հետհանգեցման աշխատանքներում ներգրավված է 81 փրկարար ծառայող եւ անտառտնտեսության 29 աշխատակից: