Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք տեղափոխված անձանց վիճակը բավարար է, նրանք այսօր դուրս կգրվեն Գորիսի հիվանդանոցից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի հիվանդանոցի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանը: Նա նշեց, որ երեխաները հետազոտվել են եւ հետազոտությունների պատասխանը կստացվի երեք օրից, այս պահին, դեռ պարզ չէ, թե երեխաների մոտ ինչ խնդիր է, նախնական տվյալներով նրանց մոտ սուր աղիքային վարակ է:
«Հետազոտություններն արել ենք, 3 օրից նոր կհասկանանք, թե ինչ խնդիր է, ինչ ախտորոշում է: Այսօր դուրս են գրվում, գնում են Երեւան, այնտեղի բնակիչներ են: Ծողները կորոշեն երեխաներին տուն տանել, թե հիվանդանոց: Մեզ մոտ 11 երեխա եւ 1 մեծահասակ է տեղափոխվել»,-ասաց նա:
Նշենք, որ երեխաները ԼՂՀ էին մեկնել զբոսաշրջության նպատակով, պարզվել է, որ սուր աղիքային վարակով Գորիսի ԲԿ են տեղափոխվել ԼՂՀ շրջագայության մեկնած՝ 2005 թ. ծնված Հ. Հ.-ը, 2004 թ. ծնված Հ. Ե.-ը, 2004 թ. ծնված Հ. Կ.-ը, 2004 թ. ծնված Մ. Մ.-ը, 2004 թ. ծնված Մ. Գ.-ը, 2004 թ. ծնված Ս. Տ.-ը 2002 թ. ծնված Ա. Ղ.-ը, 2001 թ. ծնված Հ. Խ.-ը, 2002 թ. ծնված Զ. Ղ.-ը, 2000 թ. ծնված Է. Ա.-ը, 2000 թ. ծնված Կ. Թ.-ը, 1999 թ. ծնված Ռ. Ս.-ը: Տուժածաների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչին, ԱԱԾ հերթապահին և ԼՂՀ ԱԻ ՊԾ ՃԿԿ ՕՀ փ/ծ ավագ լեյտենանտ Հարությունյանին:


























