Բրյուսելում գիշերային պարեկների վրա հարձակված ծագումով Սոմալիից 30-ամյա տղամարդը հոսպիտալում մահացել է։ Պատճառը ստացած հրազենային վիրավորումն էր, փոխանցում է BBC-ն։
Իշխանությունները զինծառայողների վրա հարձակումն ահաբեկչություն են որակել։
Զինծառայողները հսկել են Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Էմիլ Ժաքթմանի պուրակը, երբ տղամարդը «Ալլահ Աքբար» բղավելով հարձակվել է նրանց վրա։
Զինվորականները ստիպված են եղել կրակ բացել, ինչի հետեւանքով նա ծանր վիրավորում է ստացել ու հիվանդանոց տեղափոխվել։
Նշվում է, որ հարձակվողին նախկինում ծայրահեղականների հետ կապերի մեջ չեն կասկածել։
Զինծառայողները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Վնասվել է նրանցից մեկի դեմքը, մյուսի՝ ձեռքը։




























