Նախօրեին Կրասնոդարի երկրամասում ծովն ընկած ավտոբուսը պատկանում է անհատ ձեռներեցին։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։ 

«Ավտոբուսը չի պատկանում ОТЭКО ընկերությանը, դրա սեփականատերն անհատ ձեռներեց է, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցում, նաեւ բեռների շինարարության տերմինալում»,-հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։

 ОТЭКО ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միշել Լիտվակը նախօրեին հայտարարել է, որ միջադեպից հետո ընկերությունը մտադիր է սեփական ավտոբուսներ ձեռք բերել։ 

Հիշեցնենք, որ բանվորներին տեղափոխող ավտոբուսն օգոստոսի 25-ին  ծովն է ընկել՝ հերթապահությունից վերադառնալուց հետո։ Զոհվել է 18 մարդ, այդ թվում երկու հայեր։ Շաբաթ Կրասնոդարի երկրամասում սուգ է հայտարարվել։