Ադրբեջանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլխամ Պոլուխովը շարունակում է սեփական հասարակությանը բավականին փութաջան կերպով պատրաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում լուրջ փոխզիջումների գնալուն։ Նկատի ունենալով հարեւանների՝ տարիներ շարունակվող ռազմատենչ քարոզչությանը, կարելի է ասել, որ նա շատ գործ ունի անելու։

Իլհամ Ալիեւի հրամանները կատարելու համար Փոլուխովը ընտրել է բավականին «խորամանկ» ձեւ անսպասելի անկեղծ հայտարարություններ անելու, որոնք Ադրբեջանի հասարակությանը պատրաստում են փոխզիջումների Ղարաբաղի հարցում։ Եվ ահա Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը գաղտնազերծել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնության եւս մ քանի մանրամասներ։

Այսպիսով՝ Փոլուխովը թուրքական Today’s zaman-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը հնարավոր է վերանայի Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանը բացելու հարցը, եթե ղարաբաղյան հակամարտության գործում առաջընթաց լինի։ Նրա խոսքերով դա կպատահի այն ժամանակ, երբ կիրականացվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջին փուլը, այն է՝ ազատագրված հինգ տարածքներից դուրս կբերվեն հայկական զինված ուժերը։

Այսպիսով՝ առաջին անգամ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան նշել է կարեւորագույն փոխզիջումներց մեկը, որին պատրաստ է գնալ Ադրբեջանը։ Nabucco գազատարի Հայաստանի տարածքով անցենլու վերջին անսպասելի իրադարձություններից հետո պարզ է դառնում, թե որքան հետաքրքված են Եվրոպական Միությունը եւ ԱՄՆ-ը՝ միջազգային պարտավորություններով ամրագրված ղարաբաղան հակամարության անհապաղ կարգավորման գործում։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի անկեղծ հայտարարությունը Հայաստանի ապաշրջափակման մասին ամենեւին էլ միակը չէ։ Էլխան Փոլուխովը նշել է նաեւ ենթադրական ժամկետները, որի ընթացքում տեղահանվածները կվերադառնան իրենց բնակության վայրեր։ Նրա խոսքով, դա կարող է լինել միայն Լաչինի եւ Քելբաջարի վերադարձումից հետո։ Համապատասխանաբար, Ադրբեջանում չեն էլ կարող երազել իրենց ժողովրդին Լեռնային Ղարաբաղում արագ վերաբնակեցնելու մասին։

Նախքան դա Ադրբեջանը պետք է ապացուցի միջազգային հանրությանը, որ վերջնականապես հրաժարվել է ռազմատենչ սպառնալիքներից եւ հստակորեն կատարում է իր պարտավորությունները՝ փոխարեն հայկական կողմի զիջումների։

Այսպիսով, Ադրբեջանում, ինչպես Հայաստանում, այս կամ այն աստիճանով սկսել են պատրաստել հասարակությանը ՝ ղարաբաղյան հակամարտության հարցում փոխզիջումների գնալու համար, ինչը վկայում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կուլմինացիան մոտ է։ Մնում է սպասել, թե ի՞նչ է հաջորդելու դրան։