Ամերիկայի Թեքսաս նահանգի տարածքում «Հարվի» փոթորկի հետեւանքով 3 մարդ է մահացել, հաղորդում է Los Angeles Times-ը։

Ռոքպորտի հրշեջ դեպարտամենտի ներկայացուցիչ Ռոյ Լեյրդի խոսքով, երեք մարդ է մահացել Արքանզասի շրջանում։

Վթարային բրիգադները շարունակում են փլատակներում որոնումները։ Փոթորկի հետեւանքով փլուզվել են մի քանի շենքեր, վնասվել էլեկտրահաղորդման գծեր, արմատախիլ արվել ծառեր։

Իշխանությունները դեռեւս չեն կարողանում գնահատել վնասի ամբողջական չափը, հաղորդում է «Գազետան»։