Քենիայում ուժի մեջ է մտել պոլիէթիլենային տոպրակների արգելքը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ն:
Օրենքով նման փաթեթներ գնելու, պատրաստելու, վաճառելու եւ օգտագործելու համար մինչեւ 38 հազար դոլարի տուգանք կամ մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Կառավարությունում նշել են, որ արգելքն ուղղված է շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Միաժամանակ, պոլիէթիլենային տոպրակ արտադրողները պնդում են, որ արգելքի շնորհիվ 80 հազար մարդ կկորցնի աշխատանքը:
Նշվում է, որ քենիացիներն ամսական 24 մլն պոլիէթիլենային տոպրակ են օգտագործում: Սա վերջին 10 տարիների ընթացքում այդ տոպրակներն արգելելու երրորդ փորձն է Քենիայում:




























