Կիեւի Պոդոլսկի շրջանում հրաձգության հետեւանքով 3 մարդ է վիրավորվել, ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: Այս մասին հաղորդում է Կիեւի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Երեկ երեկոյան ոստիկանության Պոդոլսկի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ կրակոցի ձայներ եհն լսվում, դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:

Դեպքի վայր ժամանած իրավապահներին տեղի երեք բնակիչներ հաղորդել են, որ կոնֆլիկտ են ունեցել երեք անհայտ անձի հետ, որոնցից մեկն ատրճանակ է հանել ու սկսել է կրակել: Միջադեպի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է, նրանցից մեկին հիվանդանոց են տեղափոխել:

Դեպքի վայրի զննությամբ իրավապահները երեք պարկուճ են հայտնաբերել ու առգրավել: Ենթադրում է, որ չարագործները ռետինե փամփուշտներով են կրակել: Նրանք դեպքի վայրից փախուստի են դիմել: