ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանին:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցությունը կարեւոր դեր է խաղում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում:

Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Երկուստեք կարեւորվեց Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության արդյունավետ գործունեությունը։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովների անցկացմանը՝ նշելով, որ այն լավ հարթակ է ապակենտրոնակացված համագործակցության բնագավառում ծրագրերի կյանքի կոչման եւ նոր նախագծերի մշակման համար: