Քալիֆորնիայի Փասադենա քաղաքի պաշտոնական պատվիրակությունը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը 11-օրյա այցով Հայաստանում կլինի։

Պատվիրակության կազմում ներառված են Փասադենայի քաղաքապետ Թերի Թորնեքը, քաղաքապետի տեղակալ եւ քաղաքային խորհրդի անդամ Ջոն Քենեդին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղի կառույցի անդամները, կրթական խորհրդի անդամ Վրույր Բուլղուրյանն ու Փասադենայից, Գլենդելից եւ Սիերա Մադրեից այլ պաշտոնատար անձինք։

Այցի ընթացքում պատվիրակության անդամները երեք օր կանցկացնեն Փասադենայի քույր քաղաքում՝ Վանաձորում, հաղորդում է Pasadena Now-ն։

Սա Քալիֆորնիայի այս քաղաքի պատվիրակության երկրորդ այցն է Հայաստան։ Առաջինը տեղի է ունեցել 2004 թվականի հուլիսին։