Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Յարոսլավլի դպրոցներից մեկում բաց դաս կանցկացնի։ Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմում։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Յարոսլավլում սպասում են Պուտինին, սակայն նախագահի միջոցառումների օրակարգն ավանդաբար չի բարձրաձայնվում։