Իսլանդիայի ձիերի պաշտոնական գրանցման համար պատասխանատու կոմիտեն նոր կանոն է մտցրել, երբ տերը փորձել է կենդանուն գրանցել «օտար» անունով, հայտնում է BBC-ն:
Այն դեպքում, երբ իսլանդական որոշ պարբերականներ զարմանքով նշել են իրականում նման կոմիտեի գոյության մասին, տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսլանդական ձիերի ասոցիացիայի միջազգային ֆեդերացիան (FEIF) վերջերս կանոն է ընդունել, որի համաձայն՝ անունները պետք է իսլանդական ծագում ունենան կենդանիներին տվյալների պաշտոնական բազա ընդգրկելու համար:
Նշվում է, որ կանոնն ընդունվել է, երբ 3-ամյա զամբիկ Մոսանին հրաժարվել են գրանցել, քանի որ նրա անունը «հակասում էր իսլանդական քերականության կանոններին»:
Նշվում է, որ կանոնը կիրառելի է միայն այն դեպքում, եթե տերերը ցանկանում են, որ իրենց ձիերն ընդգրկվեն տվյալների բազայում՝ վաճառելու կամ դրանց հետագա բուծման համար, սովորական իսլանդացիները կարող են իրենց ձիերին ցակացած անունով կոչել:




























