Ամերիկյան Օհայո նահանգում մահացել է ամենածեր վարժեցված օրանգուտանը: 45-ամյա Ջեյ Ջեյը հայտնի էր նաեւ ֆուտբոլի հանդեպ մեծ սիրով: Այս մասին հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով The Blade-ը:

Մասնագետների հաղորդմամբ՝ օրանգուտանն իսկական երկարակյաց էր. այս տեսակի կյանքի միջին տեւողությունը շուրջ 35 տարի է: Ամբողջ կյանքը օրանգուտանը տեղի կենդանաբանական այգում է անցկացրել:

Այգու աշխատակիցները մշտապես երես էին տալիս Ջեյ Ջեյին. նրա համար սիրելի ուտեստներն էին բերում, թույլ էին տալիս ուզածի չափ հեռուստացույց դիտել: