ԱՄՆ նախագայի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը համաձայնել է վկայություն տալ Սենատում՝ կապված Ռուսաստանի հետ կապեր ունենալու մեղադրանքի հետ, հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ սենատի նիստը կանցնի փակ ռեժմով։ Դրա անցկացման օրը դեռ հայտնի չէ։

Գործի հետաքննությամբ զբաղվում է սենատի իրավաբանական հանձնաժողովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, թե Ռուսաստանի «միջամտության» գործով հաջորդը ցուցմունք կտա իր 11-ամյա որդին՝ Բերոնը։