Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեւն աշխատանքից ազատել է իր մամուլի ծառայության ղեկավար Ասաջոն Խոջաեւին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի աշխատակազմի աղբյուրին:

Նախագահի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնում Խոջաեւը նշանակվել էր այս տարվա մարտին: Մինչ այդ, նա աշխատել է վարչապետի աշխատակազմում:

Բացի այդ՝ աշխատանքից ազատվել է Ուզբեկստանի Ազգային հեռուստառադիոընկերության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բաբուրւ Ալիխանովը: Ըստ գործակալության՝ սա վերջին շրջանում պաշտոնից ազատվող ընկերության երրորդ ղեկավարն է: Պաշտոնանկությունների պատճառը չի նշվում: