Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը, գրում է haqqin.az-ը:

Նրա խոսքով՝ ներկայում աշխատանքներ են տարվում՝ այցի նոր ժամկետները որոշելու համար:

Էրդողանը պետք է երկօրյա այցով Ադրբեջանում լիներ սեպտեմբերի 10-11-ին, Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Դեսպանը, միաժամանակ, հայտարարել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, ծրագրվածի համաձայն, կանցկացվի սեպտեմբերի 5-6-ին: