ԱՄՆ-ն մերժամբ է պատասխանել Թուրքիայի հայտին F-16 կործանիչների օդաչուների հրահանգիչներ ուղարկելու մասին, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Հայտն ԱՄՆ էր ուղարկվել «ռեակտիվ օդանավերի թուրք օդաչուների պակասը լրացնելու նպատակով»:
Թուրքիան նույնպիսի հայտով դիմել է նաեւ այլ երկրների: Պակիստանը դրական է արձագանքել, սակայն ԱՄՆ-ն դրան դեմ է: Ամերիկյան սարքավորման ձեռքբերման վաճառքի պայմանագրի համաձայն՝ երրորդ երկրների կողմից տեխնիկական սպասարկումը եւ մարտական պատաստումը պահանջում է Վաշինգտոնի հավանությունը:
Այդ ժամանակ Անկարան երկրորդ անգամ է դիմել Վաշինգտոնին, սակայն դարձյալ մեժում է ստացել: Պարբերականի տեղեկություններով՝ Պենտագոնը պատասխանել է, որ «գոյություն չունեն արտասահմանում օդաչուներ պատրաստելու ծրագրեր»: ԱՄՆ-ն առաջարկել է թուրք օդաչուներին ԱՄՆ ուղարկել սովորելու, սակայն Թուրքիան պնդել է իր բազաներում օդաչուներին պատրաստելու հարցը:




























