Սինգապուրի նախագահ Թոնի Թանը նախագահական ընտրություննեի շեմին վայր է դրել լիազորությունները։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Straits Times-ը։ Սինգապուրում նախագահական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։

Մինչեւ նոր նախագահի՝ պաշտոնը ստանձնելը այս պարտականությունները կկատարի նախագահի խորհրդականների կոմիտեի նախագահ Ջոզեֆ Յուվարայ Փիլեյը։

Թանն արդեն հայտարարել է, որ կմասնակցի ընտրություններին։ Թոնի Թանը երկրում մալայական համայնքի ներկայացուցիչ է։

Սինգապուրի Հանրապետության նախագահն ընտրվում է ժողովրդական քվեարկության միջոցով՝ պաշտոնավարման վեց տարի ժամկետով։