Ամերիկյան չորս ընկերություններ հաղթել են պատի նախատիպը կառուցելու մրցույթում, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է կառուցել Մեքսիկայի հետ սահմանին։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ-ի սահմանապահ մաքսային ծառայությունը։
30 ֆութ (9 մետր) երկարությամբ չորս բետոնե մոդելներ կկառուցվեն առաջիկա ամիսներին։ Հետո երկու ամիս շարունակ հատուկ գործիքների միջոցով կստուգեն պատի ամրությունը։ Յուրաքանչյուր պայմանագիր արժե 500 հազար դոլար։
ԱՄՆ-ի հարավային սահմանին պատի կառուցումը Դոնալդ Թրամփի գլխավոր նախընտրական խոստումներից մեկն է։ Ի դեպ, բյուջեն համաձայնեցնելու հետ կապված խնդիրների պատճառով հաջորդ տարի կոնգրեսը կարող է առանց ֆինանսավորման մնալ։
Նշվում է, որ նախատիպերի կառուցումը կօգնի ուղղել ապագայում կառուցվելիք պատի նախագծային նորմատիվները։




























