Quantic Foundry հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել 1266 գեյմերների շրջանում եւ պարզել, թե խաղացողների համար որքան կարեւոր է հնարավորություն ունենալ ընտրել գլխավոր հերոսների սեռը: Աղջիկների 57%-ը հայտարարել է, որ նման հնարավորությունն իրենց համար շատ կարեւոր է, հաղորդում է Life-ը:

19%-ն էլ ընտրել է պատասխանի «շատ կարեւոր է» տարբերակը: Նման կետ տղամարդկանց շրջանում ընտրել է միայն 17%-ը: Ընդհանուր առմամբ, տղամարդկանց համար այնքան էլ սկզբունքային չէ գլխավոր հերոսի սեռի ընտրությունը:

Պարզ խաղերի սիրահարներն էլ նշել են, որ իրենց համար կարեւոր է խաղալ կանացի կերպարի օգտին: