«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան 10։26 ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարության  շենքում  ռումբ կա տեղադրված։ Նախարարության ողջ աշխատակազմը  տարհանվել է շենքից։ Որոնողական աշխատանքների արդյունքում շենքում ռումբ չի հայտնաբերվել, եւ նախարարության աշխատակիցները  վերադարձել են իրենց  աշխատատեղերը։ 

Մեր տեղեկություններով՝ ռումբ տեղադրելու վերաբերյալ կեղծ ահազանգի գործով արդեն իսկ կասկածյալ կա։ Վերջինս, որոշ տեղեկությունների համաձայն՝ նախարարության աշխատակից է։ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի  եւ լրատվության  վարչությունից թերթի հարցին ի պատասխան ասել են,  որ լրացուցիչ տեղեկություններ  կտրամադրեն ավելի ուշ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում