ԱՄն-ի Լոս Անջելես քաղաքի հյուսիս-արեւմուտքում մոլեգնում են անտառային հրդեհները, ինչի հետ կապված հարյուրավոր ընտանիքներ սկսել են լքել սեփական տները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հակահրդեհային ծառայությունը։

Տեղի իշխանությունները 200 տների բնակիչներին հրամայել են հեռանալ՝ 8 ք/կմ տարածքում տարածված հրդեհի պատճառով։ Բացի այդ՝ դրա հետեւանքով մասնակիորեն փակվել է նաեւ 210 Freeway մայրուղին։

Հակահրդեհային ծառայությունը հայտարարել է, որ չեն կարող հստակ կանխատեսել այն բոլոր հատվածները, որոնք կարող են հայտնվել ռիսկային գոտում։