ԲՐԻԿՍ-ի  նոր բանկը Չինաստանին 800 մլն դոլար կտրամադրի բանկի կողմից հաստատված երեք նախագծերի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Չինական կողմի հետ փաստաթղթի ստորագրման արարողությունը կայացել է ԲՐԻԿՍ երկրների բիզնես ֆորումի ժամանակ Սյամեն քաղաքում։

Մեկ նախագիծ ուղղվելու է ջրհեղեղների դեմ ու Հունան նահանգում ջրի որակի բարելավման նպատակներով։ Երկրորդ վարկն ուղղվելու է բնապահպանության ոլորտին՝ Ցզայնսի նահանգում, երրորդը հատկացվելու է քամու էներգետիկային՝ Ֆուցզյան նահանգում։